Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Թամարա»-ի արգելված պաղպաղակները նորից արտադրվում են

«Թամարա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Պողոսյանը համաձայն չէ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մայիսի 30-ի որոշման հետ, որով արգելվել է «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «20 կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գ» արտադրատեսակների արտադրությունը, քանի որ իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

«Ես համաձայն չեմ: Ոչ մի բան էլ չկա, իրենք հաղորդագրության մեջ նշել են վտանգավոր սննդամթերք, բայց ոչ մի այդպիսի բան էլ չկա: Պարզապես նմուշառումից աղիքային ցուպիկ է հայտնաբերվել, որը նորմայից շատ աննշան է բարձր. պետք է լինի 1 միլիոն, եղել է 1 միլիոն 100 հազար: Դա իրենից որևէ վտանգավորություն չի ներկայացնում՝ դրանից ո՛չ թունավորվում են, ո՛չ հիվանդանում, ոչ էլ ինչ-որ բան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նմուշառումը եղել է մայիսի 21-ին, որից հետո իրենք արագ հեռացրել են խախտումները, և արդեն մի քանի օր է՝ նշված ապրանքները թողարկում և բաց են թողնում շուկա: Իսկ ամսի 21-ի արտադրանքը հետ է կանչվել շուկայից:

Տնօրենը մտավախություն չունի, որ այս դեպքից հետո իրենք խնդիր կունենան շուկայում: «Ճիշտ է, ինչ-որ բանի վրա կազդի, բայց մենք 70 տեսակի պաղպաղակ ենք արտադրում, որոնք շատ լավ իրացվում են»:

Պողոսյանը նաև նշեց, որ հնարավոր է՝ բողոքարկեն կայացված որոշումը, բայց միևնույն ժամանակ չեն ուզում ավելորդ դատական քաշքշուկի մեջ մտնել: «Մեզ մոտ ստուգումներ հաճախակի են լինում, բայց երբեք ոչ մի նման բան չի հայտնաբերվել: Եվ ինձ համար անհասկանալի է, թե սա ինչպես եղավ: Չեմ ուզում ինչ-որ կանխավ կասկածներ հայտնել, բայց ինչ-որ միտում եմ տեսնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում