«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը կրկին վերահաստատում է, որ Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդը աևնօրինակաե է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:
Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում զործում են բաժանմունքներ: Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետևաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին և համապատասխանաբար՝ վեց վարչական շրջանների բաժանմունք, օրինակ՝ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք, Կոտայքի մարզային բաժին և Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք:
ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից:
Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է: Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ:









































