Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) կամ Մաքսային միությունում (ՄՄ) Ադրբեջանի ինտեգրման հարցը կոնկրետ քննարկումների առարկա է: Այս մասին, ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հայտարարել է Ռուսասատնի տնտեսական զարգացման նախարար Ալեսքսեյ Ուլյուկաևը:
«Ինտեգրման բոլոր ձևերը քննարկման ենթակա են և բաց… Այստեղ որևէ արգելք գոյություն չունի: Կարծում եմ, որ տրամաբանական կլիներ Ադրբեջանի անդամակցությունն այդ համաձայնագրերում»,- ասել է նա:
Ուլյուկաևը հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ ազատ առևտրի գոտուց: «Սակայն անհրաժեշտ է առաջ շարժվել: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն ազատ առևտրի շուկա է: Այստեղ նաև հաշվի են առնվում ծառայություները, ներդրումները, աշխատուժը, ինչը նշանակում է բիզնեսի պաշտպանվածություն»,- ասել է նա:









































