Լեդի Գագայի նոր շան լուսանկարներն ու տեսագրությունները գերազանցում են աստղի մասնակցությամբ լուսա- և տեսանկարահանումներին: Այս մասին հայտնում է Buzzfeed պորտալն ու ներկայացնում շան մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր:
Իգական սեռի սև շունը պատկանում է ֆրանսիական ցլաշան տեսակին: Ինչպես մյուս բոլոր շները, Էյժան նույնպես երկարատև զբոսանքների սիրահար է:
Շունը տիրոջ և նրա ընկերոջ՝Թեյլոր Քիննիի հետ սելֆիների մասնակից է դարձել համերգների ետնաբեմերում: Նա շատ է սիրում իր մայր հրեշի՝ Գագայի, և մյուս երկու շների՝ Ստելլայի և Ֆոզիի հետ խաղալ:









































