Չինաստանն առաջին անգամ առաջ է անցել Ճապոնիայից ձեռք բերած արդյունաբերական ռոբոտների թվաքանակով և դարձել դրանց խոշորագույն գնորդն աշխարհում: Աշխատավարձերի վրա աճող ծախսերը և զարգացող երկրների կողմից մրցակցության աճը Չինաստանի արդյունաբերությանը ստիպել են դիմել ժամանակակից տեխնոլոգիաների: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
2013-ին յուրաքանչյուր 5-րդ արդյունաբերական ռոբոտ գնել է Չինաստանը: Երկար տարիներ առաջատարը Ճապոնիան էր:
Ընդհանուր առմամբ անցած տարի Չինաստանը գնել է 36560 արդյունաբերական ռոբոտ, ինչը 60 տոկոսով գերազանցում է 2012-ի ցուցանիշը: Այս մասին են վկայում Գերմանիայում տեղակայված Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի տվյալները: Ճապոնիան 2013-ին գնել է 26015, իսկ ԱՄՆ-ը՝ 23679 ռոբոտ:








































