Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Ֆինանսների փոխնախարարը վստահեցնում է՝ աշխատավարձերը կբարձրանան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միավորումը: Արդյոք եկամուտների հավաքագրումը և բաշխումն արդյունավետ կլինի՞, երբ դրանք կենտրոնացված են մի գերատեսչությունում:

– Ես դրական եմ գնահատում Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միավորումը՝ մի քանի հանգամանքներ հաշվի առնելով: Նախ` միջազգային պրակտիկայում ֆինանսական կառավարումը, որպես կանոն, իրականացվում է այդ երկու համակարգերի միասնության մեջ: Քիչ կգտնեք երկրներ, որտեղ այդ մարմինները կառավարության մեջ ներկայացված են առանձին: Բայց բովանդակային առումով միավորումը այսօրվա Հայաստանի պարագայում, երբ ունենք ձևավորված հարկային և մաքսային համակարգ, ձևավորված ֆինանսների նախարարություն, ես կարծում եմ, հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել բյուջետային ծախսերի և բյուջետային եկամուտների միջև համակարգումը: Այդպիսով հնարավոր է ներդաշնակեցնել նույն նախարարության ներսում գույություն ունեցող խնդիրները:

– Բայց այդպիսով չի՞ տուժի միմյանց նկատմամբ վերահսկողությունը:

– Պետական բյուջեի ծախսերը և եկամուտները ուղղակի միմյանց վրա վերահսկելի ֆունկցիա չունեն, դրանք մարմիններ չեն, որոնք միմյանց վերահսկեն: Հակառակը, կա ներդաշնակեցնելու խնդիր, որպեսզի չլինեն գերատեսչական շահեր մի մարմնի մոտ քիչ հարկեր ծրագրելու և մյուս մարմնի մոտ շատ ծախսեր ծրագրավորելու առումով, ինչպես նախկինում կար Ֆինանսների նախարարության և հարկային ծառայության միջև: Ներկայումս այդ միասնությունը միշտ տանում է ավելի ճշգրիտ՝ ոսկյա միջինը գտնելու ճանապարհով:

– Նոր կառավարությունն իր ծրագրում պլանավորել է 5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ այն այսօր ավելի ցածր է: Իսկ բյուջետային ծախսերն էլ որոշ չապով պլանավորված են նաև այդ աճից ելնելով: Արդյոք այս պարագայում հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումն ապահովելու խնդիր չի՞ առաջանա:

– Ես կարծում եմ, որ ֆինանսական հոսքերի տեսակետից հուլիսի 1-ից ծրագրավորված աշխատավարձերի բարձրացումը դեռևս որևէ խնդիր չի առաջացնում, բայց ընդհանուր առմամբ աճի տեմպերի ցածրացումը, ֆինանսական հոսքերի վերագնահատումը մեր ամենօրյա աշխատանքն է: Կոնկրետ աշխատավարձի մասով դեռևս նման հիմքեր չկան:

– Մտահոգություններ կան, որ հնարավոր է կրճատվեն բյուջետային որոշ ծախսեր, կամ աշխատավարձերի բարձրացումը հետաձգվի: Չկա՞ նման վտանգ:

– Նման վտանգ ընդհանրապես ցանկացած բյուջեի առջև կա, հատկապես ոչ աննպաստ, ոչ կանխատեսելի պայմաններում: Կոնկրետ 2014թ. մայիսի վերջի դրությամբ դեռևս նման խնդիրներ, նման լուրջ մտահոգություններ չկան:

– Կենտրոնական բանկն այս տարվա համար ավելի ցածր՝ 4,1-4,7 տոկոս տնտեսական աճ կանխատեսեց: Հնարավո՞ր է, որ տարեվերջին դա էլ չապահովվի:

– Նախ ասեմ, որ դա վերաբերում է կառավարության ծրագրի ընթացքում ներկայացված ռազմավարությանը, որն առաջարկում էր միջինը 5 տոկոս աճ  ապահովել նախորդ և հաջորդ երեք տարիների համար: Իսկ ԿԲ-ի կանխատեսած 4,1-4,7 տոկոսները վերաբերում են 2014թ.: Այսինքն` ԿԲ-ի և կառավարության ծրագրերի միջև հակասություն չկա, այդ տոկոսների հետ փոքր-ինչ տարաձայնություններ կան ԿԲ-ի հաշվետության ժամանակ: Եվ դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ կառավարության և ֆինանսների նախարարի կողմից առաջադրված տնտեսական աճի տեմպերը 2014-ի համար մի փոքր ավելի ցածր էին, քան ԿԲ կանխատեսումները: Ինչպիսին կլինի վերջնական արդյունքը` չեմ կարող ասել: Կանխատեսումներն, իհարկե, շատ կարևոր են քաղաքականության մեջ, բայց դրանք 100 տոկոս ճշմարտություն չեն կարող դառնալ, որովհետև կան նաև անորոշ գործոններ: Ես կարծում եմ, որ մեր աճը այս տարվա ընթացքում կլինի 4 տոկոսի շրջանակներում:

– Այդ դեպքում էլ 2015-2016թթ. համար անհրաժեշտ կլինի 6-7 տոկոս աճ ապահովել, որ հնարավոր լինի տարեկան միջին 5 տոկոսը ապահովել:

– Մենք ներկայումս աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որի անունը Միջին ժամկետ ծախսային ծրագիր է, և որտեղ տեղ են գտնելու մեր հաջորդ 3 տարիների կանխատեսումները, որովհետև կառավարության ծրագրում, ինչպես հիշում եք, գրված էր միջին տարեկան աճը: Այսինքն`  մի տարի կարող է ավելի բարձր լինել, մի տարի՝ ավելի ցածր: Իսկ միջին աճը 5 տոկոսի շրջանակներում է լինելու: Ավելի կոնկրետ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք Միջին ժամկետ ծախսային ծրագիրը կավարտենք և հանրությանը կներկայացնենք, թե ինչ տոկոսներ են դրված: Պարզապես ուզում եմ առանձնահատկությունն ասել, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով ներկայումս աշխատանքներ են տարվում տնտեսական աճի ցուցանիշներն ավելի կոնկրետ դարձնելու առումով՝ առանձին նախարարությունների գործունեության տեսակետից: Այսինքն` հստակ հանձնարարական է տրված, թե յուրաքանչյուր նախարարությունն իր ոլորտում  ինչ չափով է նպաստելու 4-5 տոկոս տնտեսական աճին:

–  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսուհետ հավասար խաղի կանոններ պետք է գործեն բոլորի համար: Փաստորեն մինչև այժմ տնտեսական տաշտում հավասարություն չի՞ եղել:

– Վստահ եմ, որ դուք հարցին թվաբանորեն չեք նայում: Հավասարը երբեք չպետք է բացարձակացնել: Միշտ կա հավասար, ավելի հավասար և ավելի հավասարից ավելի հավասար: Վարչապետի ասածը պետք է դիտարկել զարգացման մեջ: Եղել է հավասար, և այդ հավասարությունն ավելի պետք է հվավասարեցնել:

– Բոլորի՞  համար, թե՞ էլ ավելի հավասարների համար:

– Բոլորի համար: Այսինքն` նրանք, ովքեր հավասար են եղել, նրանց կյանքում շատ բան չի փոխվելու: Ովքեր անհավասար չեն եղել, նրանց կյանքում կփոխվի:

– Իսկ կա՞ն անհավասար, ավելի արտոնյալ վիճակում գտնվողներ, որոնք ստվերում են գործում:

– Վստահ եմ, որ բոլոր երկրներում էլ կան՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով՝ թե օրենսդրական, թե ոլորտային, թե քաղաքական և այլն:

– Կարծիք կա, որ նման անհավասար կամ հարկային արտոնյալ պայմաններում են գործում, ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսները: Նման պայմաններում հնարավո՞ր է հավատալ, որ հնարավոր կլինի հավասար հարկային դաշտ ապահովել:

– Ես արդեն 17 տարի է, չեմ աշխատում այն մարմնում, որը գնահատում է ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտները: Եթե դուք հարցնեիք ինձ 1996-1997թթ. մասին, ես հստակ կպատասխանեի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում