Tuesday, 07 05 2024
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»

Ավելի հավանական է, որ այս ամիս միակողմանի նվաստացուցիչ զիջումներ արվեն հօգուտ Ռուսաստանի. Արմեն Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, օրերս Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներն Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Սերժ Սարգսյանը հայտարարել է մինչև հունիսի 15-ը միությանը միանալու ՀՀ-ի մտադրության մասին, այնինչ Նուրսուլթան Նազարբաևը պատասխանել է, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն առանց Լեռնային Ղարաբաղի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով մինչև հուլիսի 1-ը: Այս հարցում փոխընդունելի լուծում տեսնո՞ւմ եք: Ի՞նչ կարելի է սպասել առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Նայած ինչ նկատի ունենք «փոխընդունելի լուծում» ասելով: Ենթադրենք՝ Նազարբաևի կողմից Ալիևի նամակն ընթերցելուց հետո Ս. Սարգսյանը կարող էր հակադարձել, որ Ալիևի նամակն անհեթեթություն է իր տարբեր դրույթներով. Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է առանց նախապայմանների, ադրբեջանցիների կողմից սիրված «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ» ձևակերպումն է անհեթեթ և այլն: Չհակադարձելը կրկին ցուցադրեց, որ առնվազն արտգործնախարար Է. Նալբանդյանը զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանում:

Բայց արդյոք անգամ հակադարձելու դեպքում դա «փոխընդունելի լուծման» հիմք կդառնա՞ր: Ալիևի նամակը հրապարակվեց նվաստացուցիչ ձևով, դիվանագիտական պրոտոկոլի կոպիտ խախտմամբ` բաց ժողովում, տեսախցիկների առջև, մինչդեռ Պուտինին և Լուկաշենկոյին դրա բովանդակությունը նախապես հայտնի էր: Բացի դրանից՝ չնայած հայաստանյան պաշտոնյաների բոլոր պնդումներին, որ Մաքսային միությանն անդամակցության գործընթացն արագացնում են, որպեսզի Հայաստանը Եվրասիական միության հիմնադիր անդամ դառնա, եվրասիական «գործընկերները» նման հնարավորությունը մերժեցին: Այդ կերպ վարվողների հետ փոխընդունելի լուծման հասնելն ըստ էության անհնար է: Եվ, ի վերջո, փոխընդունելի լուծումները փոխադարձ զիջումների հիման վրա են լինում, իսկ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի առկայությունն անհնար է, դա զիջման հիմք չպետք էլինի:

Ազգային շահերի տեսանկյունից պետք է ակնկալել, որ Մաքսային և Եվրասիական միություններին անդամակցության գործընթացը կդադարեցվի: Սակայն հաշվի առնելով վարչակարգի բնույթը` ավելի հավանական է, որ առաջիկա ամսվա ընթացքում հերթական անգամ միակողմանի նվաստացուցիչ զիջումներ կարվեն հօգուտ Ռուսաստանի:

Հնարավո՞ր է, որ բանակցությունների ընթացքում որոշում կայացվի աչք փակել այս հարցի վրա, քանի որ արդեն Հայաստանում զուգահեռներ են անցկացվում ԵՏՄ-ում Ղարաբաղի ու Ղրիմի կարգավիճակների միջև: Չէ՞ որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին չի ճանաչվել, և Ղրիմը չի ճանաչվել որպես ռուսական տարածք ՄԱԿ-ի կողմից, և Ռուսաստանն այդ պրոյեկտներին կարող է մասնակցել առանց Ղրիմի, ուստիև գուցե ակնկալել, որ Հայաստանի հարցում և՞ս ԼՂ հարցը կարող է չբարձրացվել: Ի վերջո, չէ՞ որ ղազախական պայմանների բավարարումը կարող է ԼՂ հակամարտության կարգավորման Հայաստանի համար անբարենպաստ լուծում դառնալ:

-ՄԱԿ-ին թողնենք մի կողմ: Բանն այն է, որ Ռուսաստանի եվրասիական դաշնակիցները Ղրիմի բռնակցումը դե ֆակտո ընդունել են: Եվ ամեն դեպքում, որքան էլ Հայաստանում զուգահեռներ անցկացվեն Ղարաբաղի ու Ղրիմի կարգավիճակների միջև, պաշտոնական Երևանը դժվար թե համարձակվի այդ հարցի արծարծմամբ հիասթափեցնել Կրեմլին: Բացի դրանից՝ Ղարաբաղի ու Ղրիմի միջև զուգահեռ անցկացնելն ընդհանուր առմամբ աննպատակահարմար է, քանի որ Հայաստանն ագրեսիա և բռնակցում չի իրականացրել, իսկ Ղրիմի հետ համեմատությունը դժվարացնում է ինքնորոշման իրավունքի հիման վրա խնդրի լուծումը: Այդ զուգահեռի անցկացման փաստն անգամ կրկին վկայում է, թե որքան վնասակար էր պաշտոնական Երևանի լոյալությունը Ռուսաստանի նկատմամբ` Ղրիմի «հանրաքվեի» արդյունքները ճանաչելը և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռուսաստանին դատապարտող բանաձևի դեմ քվեարկելը:

Մինչ այժմ միջազգային համայնքը (բացի Ադրբեջանից, Թուրքիայից և նրանց եվրասիական դաշնակիցներից) ընդունել է, որ ԼՂ խնդրի և հետխորհրդային մյուս հակամարտությունների միջև սկզբունքային տարբերության կա: Ռ. Քոչարյանի կողմից ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելուց սկսած, մինչ օրս էլ՝ Ս. Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով այդ վերաբերմունքը բացասական փոփոխությունների է ենթարկվում:

Ղրիմի հետ զուգահեռ անցկացնելու աննպատակահարմարության առումով բերեմ մեկ պարզ օրինակ. ԼՂՀ բնակիչները ՀՀ անձնագրերով են ճանապարհորդում` անհրաժեշտության դեպքում Երևանում գտնվող հյուպատոսական հիմնարկներից վիզաներ ստանալով, Հայաստանի բնակիչների հետ միևնույն պայմաններով: Մինչդեռ ուկրաինական անձնագրեր չպահպանած Ղրիմի բնակիչները Եվրոպա, ԱՄՆ, Կանադա և այլ վայրեր ճանապարհորդելու հնարավորություն այլևս չունեն: Ու իմ մեջ նաև այսպիսի հարց է առաջանում. ՀՀ և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի տեղադրման «տեխնիկական» հարցը լուծելու դեպքում արդյոք Ալիևը հերթական նամակը չի՞ ուղարկի Նազարբաևին, որպեսզի Եվրասիական միությանն անդամակցելու առումով նոր քաղաքական պահանջներ ներկայացվեն Հայաստանին` մասնավորապես ղարաբաղցիների անձնագրերի և տեղաշարժի ազատության հետ կապված:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է այսօր Նազարբաևի պայմաններին` դրանք որակելով «տհաճ»: Ակնհայտ է, որ կողմերի համար այդ պրոյեկտներում ԼՂ կարգավիճակն ունի բանաձև: Ի՞նչ  հասկացաք այս մեկնաբանությունից` Հայաստանն ընդունելո՞ւ է թելադրվող պայմանները:

-Ս. Սարգսյանը երիտհանրապետականների հետ հանդիպման ընթացքում մասնավորապես ասել է, որ Մաքսային միությանն անդամակցելու մասով «զուտ տեխնիկական նշանակության հարցեր» գոյություն ունեն, իսկ «Ղարաբաղը, մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չի կազմում»: Սակայն ընդհանուր մաքսային տարածքի գոյությունը փաստ է: Այսինքն՝ «զուտ տեխնիկական նշանակության հարցի» ինչպիսի՞ լուծում է հնարավոր` բացի մաքսակետ տեղակայելուց:

Ես հատկապես ուշադրություն կհրավիրեի նաև Ս. Սարգսյանի հետևյալ խոսքերին. «Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում», իսկ այնուհետև ինքն իրեն հակասում է. «Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է»: Հիմա ինչո՞վ է Մաքսային միությանն անդամակցելը նպաստում խնդրի լուծմանը: ԼՂ խնդրի լուծումը և առհասարակ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ որոշումներ կայացնելու լիազորությունները Ռուսաստանին հանձնելո՞վ: Չէ՞ որ ի սկզբանե Մաքսային միությանն անդամակցելու միակ դրդապատճառը ռուսներին սիրաշահելն էր. տնտեսական և սոցիալական առումներով այդ անդամակցությունն աղետալի կարող է լինել: Բացի դրանից՝ խիստ հատկանշական է նաև, որ Աստանայից հետո Ս. Սարգսյանը Հայաստանի քաղաքացիներին ուղերձով դիմելու կամ հասարակական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն դարձյալ չի տեսնում. փոխարենը դիմում է իր կուսակից երիտասարդ կարիերիստներին, ովքեր, բնականաբար, քննադատական կարծիք հայտնելու ընդունակ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում