Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանն ակնարկել է, որ իր հնարավոր տեղափոխության վերաբերյալ բոլոր հարցերը կլուծվեն Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո:
Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: Նախորդ մրցաշրջանում Վարանը 23 հանդիպում է անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում:
««Չելսի՞»: Այժմ այդ մասին չեմ մտածում, քանի որ առջևում աշխարհի առաջնությունն է: Ակումբային գործերիս վերաբերյալ որոշում կկայացնեմ Բրազիլիայից վերադառնալուց հետո»,- ասել է Վարանը:









































