Եթե դուք օգտվում եք Twitter միկրոբլոգի ծառայություններից, ապա, հավանաբար, անհրաժեշտություն կառաջանա փոխելու օգտահաշվի գաղտնաբառը: Այն կարող է «չհասկացվել»` ցանցահենների կողմից կայքը հարձակման ենթարկվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Vesti-ն:
Գաղտնագրի զրոյացումը ոչ թե ցանցահենների գործողությունների արդյունքն է, այլ Twitter-ի մասնագետների պաշտպանական ռեակցիան:
Նրանք ստիպված էին արագ կերպով ապահովագրվել ու հասնել մեծ թվով օգտահաշիվների անվտանգության մեծացմանը: Սակայն Twitter-ի թիմն արդյունքում սխալ թույլ տվեց:
Գաղտնագիրը փոխելու մասին հաղորդագրությունը տարածվեց նաև նրանց շրջանում, ում արդեն ոչինչ չի սպառնում:
Հայտնի չէ՝ քանի օգտահաշիվ է մասնակցել հաղորդագրության տարածմանը: