Tuesday, 07 05 2024
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
11:05
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում

ԲՀԿ-ն խոստացել, բայց խաբել է եզդիական համայնքին

Մանդատից հրաժարված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆ ) փոխարինելու է ԲՀԿ-ական Տիգրան Ներսիսյանը: Մինչդեռ  կուսակցության համամասնական ցուցակում  հերթը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանինն էր: Վերջինս  Հայաստանի դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետն է, կուսակցության անդամ չէ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մախմուդյանն ասաց, որ նախընտրական շրջանում ԲՀԿ-ն եզդիների աջակցության դիմաց՝ խոստացել է իրենց ներկայացուցչին ընդգրկել ցուցակում  և  «հերթը նրան հասնելու դեպքում» պատգամավորական մանդատ տալ: Կուսակցությունն անտեսել է նաև եզդիական համայնքի նամակ-խնդրանքն ուղված կուսակցությանն այն մասին, որ իրենց ներկայացուցչին խոստացածի համաձայն մանդատ տան: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Ռուստամ Մախմուդյանի հետ:

Պարոն Մախմուդյան, ինչո՞ւ Ձեր փոխարեն  «Բարգավաճ Հայաստանը» որոշեց մանդատ տալ Տիգրան Ներսիսյանին:

– Այն, ինչ որ ես իմացել եմ, իմացել եմ մամուլից և խմբակցության մամլո խոսնակի տված հացազրույցներից: Եթե վերանանք կոնկրետ իմ հարցից, ապա պետք է նշեմ հետևյալը՝ համամասնական ցուցակով թափուր մնացած հաջորդ պատգամավորի համալրումը ոչ թե կուսակցության խորհրդի որոշման հարցն է, այլ Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգ է, որի մասին, ի դեպ, ԿՀԸ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանն էլ էր արդարացիորեն մեկնաբանել: Եթե ցուցակում իքս անձը դուրս է գալիս և թափուր պատգամավորական մանդատը պետք է համալրվի, ապա մեխանիկորեն նրան պետք է փոխարինի այն անձը,  ով ցուցակում հաջորդն է: Այդ տեղը կարող է չհամալրվել, բացառապես թեկնածուի կողմից նոտարական կարգով հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում կամ անձամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայանալու դեպքում: Պաշտոնապես որևէ մեկից որևէ դիմում չեմ ստացել, բայց նորից եմ կրկնում՝  հարցը լուծվում է իրավական ճանապարհով: Այսինքն՝ տեղին չէ իրավական լուծման ընթացակարգի փոխարեն  հղում կատարել խորհրդին և ասել խորհուրդն է որոշում: Խորհուրդն ի սկբզբանե ցուցակը ներկայացրել է Կնետրոնական ընտրական հանձնաժողով:

Ի՞նչ եք կարծում ինչո՞ւ Ձեր հանդեպ այդպես վարվեցին, տարաձայնությո՞ւն ունեիք:

Տարաձայնություններ չեն եղել: Ես երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել, չի եղել՝ իսկապես որևէ տարաձայնություն չի եղել: Ես առաջարկությամբ համայնքի, ինչու չէ՝ նաև իրենց առաջարկությամբ առաջադրվել եմ, բայց առաջադրվելուց հետո այդպես էլ մնաց, որովհետև հերթը չէր հասնում,  և ոչինչ անել չէր լինում, օբյեկտիվ էլ չէր, համարը չէր հասել: Այլ բան է, որ համարը գալիս հասնում է, և համարի հետ կապված փոխատեղումներ են լինում: Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տղան, որ պետք է անցներ, վեց, թե յոթ համար հետո  էր:

Բայց ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդպես վարվեցին, առհասարակ Դուք ինչպե՞ս եք հայտնվել ԲՀԿ համամասնական ցուցակում, երբ կուսակցության անդամ չէիք:

Նրանք խոսք են տվել Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնությանը՝ եզդիական համայնքին, որ դուք լինում եք միասին,  համախմբված, սատարում եք այդ քաղաքական ուժին՝ մենք էլ ձեր ներկայացուցչին տանում ենք Ազգային ժողով: Սա եղել է համայնքին տված խոստում, Արագածոտնի մարզում նաև եղել է  կուսակցության ղեկավարի և համայնքի ներկայացուցիչների միջև հանդիպում, այլ պատճառաբանություններ չունենք: Լավ կլիներ, որ այդ պատճառները պարզեիք այն իրավասու սուբյեկտներից, որոնք պետք է որ պատասխանեին այդ հարցերին:

Փաստորեն, ԲՀԿ-ում մի բան խոստանում, այլ բան են անում:

Քանի դեռ որևէ տեսակի պաշտոնական հրապարակումներ չկան, այս պահին դժվարանում եմ նման բան ասել: Ձեզ հետ միասին հետևելով մամուլի զարգացումներին՝ նկատում եմ, որ տենդենցը դրան էր տանում: Իմ թեկնածության առաջադրումը եղել է հանրության և մեր համայնքի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելով, իմ ակտիվության մասին պետք  որ բարեխղճորեն վկայեն նաև այդ կուսակցության այժմյան պատգամավորները: Պետք է նկատեն, որ եզդիական համայնքը այդ քաղաքական ուժին սատարելը պայմանավորել է իր ներկայացուցչի համապատասխան ցուցակում լինելու հանգամանքով:

Բայց ինչոր բան չե՞ն բացատրել դրանից հետո ասենք՝ տեղեկացնեին գոնե, որ Դուք չեք լինելու պատգամավոր:

Ոչ մի զրույց չեմ ունեցել:

Դուք կուսակցության համամասնական ցուցակում եք, բայց ԲՀԿ անդամ չեք: Ի՞նչ եք մտածում առհասարակ այդ կուսակցության գործունեության մասին խորհրդարանում:

Երբ կգա այն ժամանակահատվածը, որ կունենամ այդ կարգավիճակը, ամենայն պատասխանատվությամբ խոստանում եմ իմ կարծիքն այդ մասին հայտնել: Այս պահին միայն որպես ՀՀ քաղաքացի ունեմ  կարծիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում