Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա պատարագի ժամանակ Վատիկանում աղոթել է Ուկրաինայի խաղաղության համար: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
«Սրտում տխրության զգացումով ես աղոթում եմ Ուկրաինայի որոշ տարածաշրջաններում շարունակվող լարվածության զոհերի համար»,- ասել է նա աղոթքի ժամանակ:
Ուկրաինայում խաղաղության կոչերին միացել է նաև Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսը:
«Մենք պետք է աղոթենք, որպեսզի այդ երկիրը չընկղմվի քաղաքացիական պատերազմի մեջ, որը, ինչպես կարելի է պատկերացնել, կդառնա աղետ»,- նշել է եպիսկոպոսը:












































