Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերեը Ռոլան Գարոսի 1/8 եզրափակչում պարտվեց լատվիացի թենիսիտ Էռնեստ Գուլբիսին և դուրս մնաց մրցաշարից:
Հանդիպումը անցավ շատ լարված մթնոլորտում: 3 ժամ 35 րոպե շարունակված խաղում ավելի ամուր գտնվեցին լատվիացի թենիսիստի նյարդերը: Գուլբիսը հաղթեց 5 սեթում 6:7, 7:6, 6:2, 4:6, 6:3 հաշվով:
Քառորդ եզրափակչում Գուլբիսի մրցակիցը կլինի չեխ թենիսիստ, մրցաշարի 6-րդ համար Տոմաշ Բերդիխը:





































