Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Կայացել է Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում ՀՀ վարչապետի եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր կայացել է երկու երկրների` Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության վարչապետերի` Տիգրան Սարգսյանի և Իվ Լեթերմի հանդիպումը։

Հանդիման ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Քննարկվել է նաև առանց վիզաների երկիր մուտք գործելու հնարավորության հարցը։ Անդրադարձ է եղել կոնկրետ ոլորտներում բիզնեսի զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, խոսվել է այն վարկային և դրամաշնորհային միջոցների մասին, որը ՀՀ-ին տրամադրել է Բելգիայի կառավարությունը «IB» ընկերության միջոցով, ինչը հնարավորություն կընձեռի ձեռք բերելու նոր արագացուցիչ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա օնկոլոգիական կենտրոն կառուցելու նպատակով։

Ակնկալվում է օժանդակություն այն հարցում, որ օնկոլոգիական բուժմամբ զբաղվող բելգիական որևէ ընկերություն համագործակցի Հայաստանի հետ։ Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը խոստացել է, որ այդ առումով աջակցություն կցուցաբերվի։

Քննարկվել են նաև տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության խնդիրներ։

Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան այն հարցի, թե որքանով բելգիական դրական փորձը կարող է նպաստել ԵՄ-ի հետ առևտրային կապերի դյուրացմանը, ՀՀ վարչապետը նշել է, որ այդ խնդրին անդրադարձել է ինքը` Իվ Լեթերմը։

Վերջինս նշել է, որ ազատ առևտրի համաձայանգրին Հայաստանի անդամակցությունը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ ինտեգրացիայի համար, և առաջարկել է իրենց օժանդակությունը։ Նա հավաստիացրել է, որ աջակցություն կցուցաբերվի Հայաստանին` ԵՄ շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն առաջ տանելու առնչությամբ։

Հարցին, թե որքանով է բելգիական կողմը տեղեկացված հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին` հաշվի առնելով այն, որ նախատեսվում է անցկացնել միջազգային հետաքննություն, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև Բելգիայի փոխվարչապետը, ով միաժամանակ այդ երկրի ԱԳ նախարարն է, և վերջինս քաջատեղյակ է եղել հարցի բոլոր մանրամասներին։

Արտգործնախարարը մտահոգություն է հայտնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական տրամադրությունների առնչությամբ։ Բելգիական կողմը հավաստիացրել է` խնդիրը գտնվելու է իրենց ուշադրության կենտրոնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում