Tuesday, 07 05 2024
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է

Փորձենք ձեռք մեկնել Հայաստանի կառավարությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, նախկինում նշել էիք, որ ձևավորված նոր կառավարությունից որևէ սպասելիք չունեք՝ հաշվի առնելով որոշ նախարարների՝ նախկինում ծավալած գործունեությունը: Այդուհանդերձ՝ բացառո՞ւմ եք որևէ համագործակցություն՝ Հայաստանում ներդրումներ կատարելու իմաստով:

– Առանձնապես հույսեր չենք փայփայում նաև հիմա, բայց մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսությունը համարյա ոչնչացման եզրին է, և ֆորումը մի շարք վերլուծություններից ու քննարկումներից հետո որոշում ընդունեց, որ պետք է փորձենք տնտեսության վերականգնման համար որոշակի քայլեր անել: Նախատեսվում է, որ հունիսի 19-22-ը սլովակ և չեխ գործարարների համար պետք է այց կազմակերպենք Հայաստան մեր հովանու ներքո: Այն, ինչ որ մենք կարողանում ենք անել, կարծես ոչ մեկը չի պատրաստվում կամ չի կարողանում անել, և այդ ամենը ստիպում է մեզ, որ, այնուամենայնիվ, փորձենք ձեռք մեկնել Հայաստանի կառավարությանը:

Ամենակարևորն այսօր «Նաիրիտ»-ի վերականգնման հարցն է, որը եթե ևս կես կամ մեկ տարվա ընթացքում հնարավոր չլինի անել, ըստ մեր կանխատեսումների՝ այլևս հնարավոր չի լինի վերականգնել: Կոնկրետ «Նաիրիտ»-ի հարցում շատ լուրջ սպասելիքներ ունենք կառավարությունից և մասնավորապես՝ վարչապետից: Գիտեք՝ նախկին վարչապետը մտածված այնպիսի վիճակի է հասցրել միակ համաշխարհային մակարդակի արտադրությունը, որը մեր երկիրն ուներ, այնպես է ոչնչացրել, որ երևի թուրքը կամ ադրբեջանցին կերազեին ու չէին կարողանա անել: Գիտե՞ք ինչ պարտքերի տակ է հայտնվել գործարանը: Այդ մի քանի հարյուր միլիոնանոց պարտքերով աշխարհում չկա որևէ գործարար, որ պատրաստ լինի վերցնել գործարանն ու վերականգնել: Այսինքն՝ այսօրվա վարչապետի հետ լուրջ խոսակցություն ենք ունենալու: Բանակցելու ենք նաև համապատասխան նախարարների հետ, և եթե նրանք հասկանան իրավիճակի լրջությունը ու կատարեն այն ամենը, ինչ պահանջում ենք, արդյունքն անկասկած լավ կլինի:

Մենք ունենք ճգնաժամային պայմաններում գործող ներդրողների թիմ, որոնք մասնագիտացել են նման գործարաններ վերականգնելու հարցում: Նրանց մենք կարողացել ենք հետաքրքրել: Մեր թիմում կան նաև այլ կարևոր ոլորտների մասնագետներ և գործարարներ: Ունենք հատկապես էներգետիկայի ոլորտում լուրջ ծրագրեր, և այդ բոլոր գործարարների հետ մեր ծրագրերով գալու ենք Հայաստան:

– Իսկ մտավախություն չունե՞ք, որ այս կառավարությունն այդ բոլոր ծրագրերը կոչնչացնի:

– Իհարկե, շատ մեծ կասկածներ ունենք և քիչ վստահություն, որ կոռուպցիայի սովոր մարդկանց հետ մեր ներդրողները կհամագործակցեն: Նախարարներից շատերը հայտնի են կոռուպցիոն գործարքների մեջ մասնակցությամբ՝ հատկապես ֆինանսների նախարարը, որը հայտնի է եղել իր վարքով և մաքսայինում զբաղվել է կողոպուտներով. բոլորդ էլ գիտեք, թե հարկայինում ինչ գործունեություն է նա ծավալել: ՀՀ-ում տնտեսության այնպիսի հայտնի թշնամի, ինչպիսին Գագիկ Խաչատրյանն է, չկա, իսկ նա հիմա ավելի բարձր պաշտոն է ստացել: Բնական է, որ այսպիսի կառավարությունը մեզ ոչ մի հույս չի ներշնչում, չենք մտածում, որ ինչ-որ բան հեշտորեն է ստացվելու, բայց այլ ելք չունենք։ Վարչապետ կոչված Տիգրան Սարգսյանը կարողացել է բոլոր ոլորտներում զարգացնել բարձրագույն մակարդակով կողոպուտ կազմակերպելու արվեստը, և մենք չենք էլ պատկերացնում, թե առանց նրան պատժելու, առանց նրա բոլոր արածները երևան հանելու ինչպես ենք կարողանալու վերականգնել հավատը մարդկանց մոտ: Մենք ստիպված են այս վիճակում աշխատել և ձեռք ենք մեկնում ՀՀ տնտեսության վերականգնման գործին՝ չիմանալով, թե ինչ կստացվի:

Բայց Ձեզ վարչապետի խոսքերն անկե՞ղծ են թվում, թե՞ պոպուլիստական, պարզապես PR քայլեր:

– Մեկ ամիս հետո մենք գործնականորեն կպարզենք՝ դա PR քա՞յլ է, թե՞ լուրջ ցանկություն: Այժմ մտածում ենք՝ գուցե դա անկեղծ ցանկություն է, սակայն արդյոք նա ի վիճակի՞ է իր անկեղծ ցանկությունն իրականացնել: Ըստ իս՝ այնուամենայնիվ, ավելի շատ թվում է, թե դա անկեղծ ցանկություն է, քանի որ հենց PR քայլերով է այս երկիրը հասել անդունդի եզրին: Այսօր մեր թշնամիները՝ ատամները սրած, դարան են մտել և սպասում են հարմար առիթի։ Ըստ մեր կանխագուշակումների՝ թեժ ամառ է լինելու սահմանների վրա, Աստված չանի՝ եթե հանկարծ պատերազմ սկսվի, ապա մինչ այսօր արված PR-ները փուչիկների պես կտրաքեն: Շատ շատ լուրջ կանխագուշակում է, և մենք սարսափելի անհանգստացած ենք իրավիճակով:

Ես կարծում եմ, որ վարչապետը իսկապես պատկերացնում է այս իրականությունից բխող արհավիրքը և իսկապես երազում է անել այն, ինչ ասում է, բայց առաջինը դրա համար պետք է նա ունենար այնպիսի հեղինակություն, որ արտերկրից բոլորը ոգևորվեին ու գային Հայաստան՝ ներդրումներ կատարելու: Այ, մենք այդպիսի կառավարություն էինք սպասում: Եվրոպայի և մյուս տարածաշրջանների հայերը պատրաստ էին մտնել Հայաստան ու անել այն, ինչ օդի պես պետք էր երկրին և տնտեսության վերականգնմանը, այսինքն՝ անել այն, ինչ մենք ենք պատրաստվում անել: Սակայն խորը հիասթափությունը շարունակվում է, և գործարարներն ու նույնիսկ երիտասարդ հայ մասնագետները առանձնապես տրամադրված չեն վարչապետ Աբրահամյանին օգնելու: Բոլորը սպասողական վիճակում են, թե նա ինչ քայլեր է ձեռնարկելու և ինչ արդյունք է ունենալու: Բոլորին հետաքրքրում է, թե նրա հետ ինչպես են վարվեու և նրա հետ ինչ է կատարվելու: Ահա այս իրավիճակում մենք ձեռք ենք մեկնում նրան՝ հանուն մեր երկրին օգնելու ցանկության: Հասկացեք, որ այս որոշումն ընդունելու համար մենք շատ երկար ենք քննարկե, քանի որ հիմքում դրված է մեր երկրի լինել-չլինելու հարցը: Վաղը սահմանի վրա եթե կրակեն, ամեն ինչ թողած՝ գալու ենք Հայաստանը փրկելու, ուրեմն պետք է այսօր սկսենք երկրի փրկության գործը, որ վաղը ուշ չլինի: Փորձելու ենք համագործակցել՝ հավատացած, որ անչափ դժվար է լինելու:

Ավելացնենք նաև, որ Եվրոպայում չկա այնպիսի երկիր, որ այդքան հեղինակազրկված նախագահ ունենա: Վերջին դեպքերն ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն իր երկրում բացարձակապես հարգանք չի վայելում, այլև նույնիսկ իր ռազմավարական գործընկերների մոտ նա սայլի հինգերորդ անիվն է: Այն, ինչ Աստանայում տեսանք, սարսափելի էր: Հայաստանը չունի ԱԳ նախարար և դիվանագիտության նույնիսկ սաղմեր: ՀՀ նախագահը անտեղյակ է գործընթացներից՝ այն աստիճանի, որ քաջություն չի ունենում նույնիսկ թշնամիներին ժամանակին պատասխանելու. չէ՞ որ պահին տրված պատասխանը հարյուրապատիկ ավելի արժեք ունի, քան ուշացած երկարաշունչ ելույթը: Հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում ոչ միայն թուրքերը, այլև Սերժ Սարգսյանի ռազմավարական գործընկերներն սկսեցին Արցախի հարցում թշնամու նման պահել: Այո, այսօր չկա որևէ ներշնչող բան, որ հայությանը ոգևորի և հավատ ներշնչի, թե նախագահը և նոր վարչապետը կարող են իրենց առջև դրված ծրագրերը կատարել:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ կառավարությանը ժամանակ են տալու, Դուք է՞լ եք մտածում, որ արժե ժամանակ տալ:

– Ես առանձնապես համամիտ չեմ «Բարգավաճ Հայաստանի» այդ ձևակերպմանը և ոչ մի ժամանակ էլ չեմ տալիս կառավարությանը, քանի որ, ինչպես հասկացաք՝ ես վերջինիցս ոչ մի սպասելիք չունեմ: Համոզված եմ, որ այդ կառավարություն կոչվածը ունակ չէ, և աբսուրդ է ժամանակ տալ և ինչ-որ բան սպասել: Մենք ինքներս ենք աշխատելու և ինքներս ենք փորձելու ստանալ այն, ինչ որ անհրաժեշտ է երկրին: ՀՀ նոր կառավարությունից ոչինչ չենք սպասում: Համարյա բոլորը հայտնի են իրենց անցյալով, և նախարարությունները տապալող անձինք են՝ ո՞ւմ վա հույս դնենք: Նոր, հզոր անհատներով, որոնցով հայտնի է մեր ազգը արտերկրում, կառավարությունը չհարստացավ: Մեր երկրին պետք են արհեսավարժ և ժամանակակից մենեջմենթին քաջածանոթ անհատներ. միայն Եվրոպայում տասնյակ այդպիսի հայտնի անուններ կան, սակայն նոր կառավարություն կազմվեց նախագահի շրջապատի անհատներից, որոնք արդեն հասցրել են երկիրը հասցնել այս անմխիթար վիճակին: Ես համամիտ չեմ ԲՀԿ-ի մեր ընկերների հետ և դրա համար էլ անում եմ այն, ինչ որ մեր կարծիքով՝ միայն մենք կարող ենք անել. սա է մեր սկզբունքը։ Սպասել այլևս չենք կարող, բայց թե ինչ արդյունք կունենանք՝ նույնպես դժվար է գուշակել: Միայն մի բան է մեզ հայտնի՝ Հայաստանի վերջը կգա, եթե հապաղենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում