Մայիսի 31-ին կայացել է Ֆիլիպո Ինձագիի, Սիլվիո Բերլուսկոնիի և Ադրիանո Գալիանիի հանդիպումը: Այդ մասին հայտնու է Football Italia-ն:
Կողմերը քննարկել են «Միլան»-ի ապագան, իսկ Ինձագին այդ քննարկումների ժամանակ խոսել է գլխավոր մարզչի տեսակետից:
Ֆիլիպոն ավարտել է կարիերան 2002 թվականին: Նա հանդես է եկել մի քանի ակումբներում, այդ թվում` «Պարմա»-ում, «Ատալանտա»-ում, «Յուվենթուս»-ում և «Միլան»-ում: «Ռոսսոներիներ»-ի կազմում Ինձագին խաղացել է 11 տարի: 202 հանդիպումներում նա 73 գոլի հեղինակ է դարձել:








































