Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վերաքննիչը Եվրադատարանի վճռից հետո էլ չարդարացրեց Մ.Հարությունյանին

Դեռ մեկ ամիս առաջ հարց էր` ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանը հաշվի կառնի՞ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը և 12 տարի անց լիովին կարդարացնի՞ համածառայակցի սպանության մեջ մեղադրված և 10 տարվա ազատազրկման դատապարտված Միշա Հարությունյանին: Սակայն պարզվեց, որ վերաքննիչը մեղադրանքը, այնուամենայնիվ, թողել է Միշա Հարությունյանի վրա:

Հիշեցնենք, որ ՄԻ եվրոպական դատարանի 07.06.2007թ. վճռով արձանագրվել էր, որ Մ.Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում. նրանից ինքնախոստովանական ցուցմունքները կորզել էին խոշտանգման` եղունգները քաշելու միջոցով, և դնելով քրեական գործի հիմքում` դատապարտել ազատազրկման: Եվ հենց այս նոր հանգամանքի` Եվրադատարանի վճռի հիմքով էլ Մ.Հարությունյանը 25.12.2007թ. ՀՀ վճռաբեկ դատարան դիմում էր ներկայացրել` վերանայելու իր 08.05.2003թ. որոշումը: Այս դատական քաշքշուկը տևեց տասը տարուց ավելի, և դեռ հայտնի էլ չէ, թե որքան կշարունակվի: Հիշեցնենք մանրամասները` ըստ քրեական գործի: Մ.Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. դեկտեմբերի 4-ին, գտնվելով ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի թիվ 24 մարտական դիրքում մարտական հերթապահության մեջ` բլինդաժում, ժամը 17.00-ի սահմաններում դիրքի դիտակետից լսել էր նույն դիրքի հերթապահ Սերգեյ Հարությունյանի «մոլլա-մոլլա» կանչերը, վերցրել իրեն վստահված «ԱԿ-74» մակնիշի ինքնաձիգը, պահունակն ամրացրել ինքնաձիգին, դուրս եկել բլինդաժից և խրամատախորշով գնացել դեպքի դիտակետ:

Հասնելով խրամատախորշի և խրամատի խաչմերուկին, դիտակետի մեջ տեսել էր Ս.Հարությունյանին և կարծելով, որ տեսնում է հակառակորդին, լիցքավորել էր ինքնաձիգը, մատը դրել ձգանին, պահել մարտական վիճակում և քայլ կատարել դեպի դիտակետը` հակառակորդի վրա կրակելու նպատակով: Այդ ընթացքում ինքնաբերաբար սեղմել էր ինքնաձիգի ձգանը և արձակված մեկ կրակոցից Սերգեյ Հարությունյանը տեղում մահացել էր: Այնուհետև նախաքննական մարմինն առաջ էր քաշել փոփոխված սցենարը և առաջադրված մեղադրանքը փոխել: Երկրորդ սցենարով այդ երկու զինծառայողները վիճել են մարտական դիրքում, փոխադարձ հայհոյել, անպատվել, որից հետո, ժամը 17.00-ի սահմաններում, օգտվելով առիթից, որ թիվ 24 մարտական դիրքի բոլոր զինվորները բացակայում են դիրքից, իսկ Ս.Հարությունյանը գտնվում է դիրքի դիտակետում, Միշա Հարությունյանը վերցրել է իր ինքնաձիգը և մոտենալով Սերգեյին` գլխին արձակած մեկ կրակոցով, 2 մետր հեռավորությունից սպանել:

Իհարկե, ամբաստանյալ Մ.Հարությունյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել այն մասին, որ 1998թ. դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի զինծառայողներ Հ.Հայրապետյանը, Ա.Հովհաննիսյանը, Ս.Հարությունյանը, Գ.Տավարածյանը և Կ.Անտոնյանը մարտական հերթապահության էին նշանակվել թիվ 24 մարտական դիրքում, դիրքի ավագ էր նշանակվել Հ.Հայրապետյանը: Դեպքը տեղի էր ունեցել 1998թ. դեկտեմբերի 4-ին ժամը 16.00-ի սահմաններում, ինքը քնած էր եղել, Ա.Հովհաննիսյանը և Հ.Հայրապետյանը իրեն արթնացրել էին ու հարցրել, թե որտեղ է Ս.Հարությունյանը, ինքը պատասխանել էր, որ չգիտի:

Քիչ անց նրանք եկել էին իրեն հայտնել, որ Ս.Հարությունյանը խփված է: Ինքը վախեցել էր դուրս գալ: Երբ Սերգեյին բերել էին բլինդաժ, ինքը տեսել էր, որ Սերգեյը մահացած է… Իր զենքից ու զինամթերքից այդ օրը չի կրակվել և փամփուշտ չի պակասել, նույն օրը դատախազության աշխատակիցները եկել էին ստուգել, իր զենքը մաքուր էր եղել, զինամթերքը` ճիշտ, ոչ մի հատ պակաս չէր եղել: Սերգեյի փամփշտակալից մեկ փամփուշտ պակաս էր եղել, բայց նա չէր տեսել և չգիտեր` ինչու էր պակասել: Իհարկե, դատարանները հաշվի չէին առել իրավապահների կողմից նրա նկատմամբ իրականացված բռնությունները և դատապարտել սկզբում` 13, հետո` 10 տարվա ազատազրկման:

Միշա Հարությունյանը կալանքի տակ մնաց 1999թ. ապրիլի 17-ից մինչև 2003թ դեկտեմբերի 22-ը, և պատժից պայմանական-վաղաժամկետ ազատվեց: Հիշեցնենք նաև, որ այս գործի դատաքննության ընթացքին զուգահեռ դատարանում քննվում էր նաև ռազմական ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործը, ըստ որի Մ.Հարությունյանը և նրա դեմ ցուցմունք տված 2 ծառայակիցները խոշտանգումների էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Սակայն խոշտանգումների փաստի հաստատումը հիմք չէր դարձել, որպեսզի Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը վերանայի քրեական գործը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 28-ի վճռով հաստատվել է, որ Մ.Հարությունյանը զրկված է եղել արդար դատաքննության իրավունքից: Բացի դա, Եվրադատարանը ՀՀ կառավարությանը նաև պարտավորեցրել էր 4000 եվրո գումար վճարել Միշա Հարությունյանին` որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Միշա Հարությունյանը կալանավայրից ազատվելուց հետո գտնվում էր Ռուսաստանում, և այդ պատճառով կասեցված էր վճռի վերանայումը վերաքննիչ ատյանում: Վերադառնալուց հետո նա ակնկալում էր լիովին արդարացվել դատարանի կողմից: Բայց, ավաղ… Մեղադրական դատավճիռը Վերաքննիչը թողեց ուժի մեջ: Մ.Հարությունյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքն արդեն ուղարկվել է Վճռաբեկ դատարան, որի գործունեության մասին փաստաբանն իր մեկնաբանություններն ունի.

«Վճռաբեկը եթե ուզում է ինչ-որ մի պրոբլեմի չառնչվի, տվյալ գործը վարույթ չի ընդունում, վերադարձնում է»: Իսկ կոնկրետ Միշա Հարությունյանի գործի «հետևանքն այն է լինելու, որ երկրորդ անգամ եմ դիմելու Եվրոպական դատարան, որովհետև այս դատաքննության ընթացքում էլի Եվրոպական կոնվենցիայի խախտումներ են եղել: Դիմելու եմ Եվրոպական դատարան` նոր դիմումով, և բացի դա, դիմելու եմ Նախարարների կոմիտե` սանկցիաներ կիրառելու, որովհետև Եվրադատարանի վճիռը չի կատարվել Հայաստանում», – նշեց պաշտպանը` հավելելով, որ դրանից հետո Հայաստանը հերթական անգամ Կոնվենցիան խախտող է ճանաչվելու և Հայաստանը տուգանվելու է մի զգալի գումարով:

Փաստաբանի մեկնաբանությամբ խնդիրը պայմանավորված է այլ հանգամանքով. «…Ամենամեծ պրոբլեմն այն է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները, որոնք իրականում Միշա Հարությունյանի գործով տեղի ունեցած խախտումների իրական հեղինակներն են եղել, խուսափեցին որևէ պատասխանատվությունից, իսկ հիմա էլ` այս վերանայման փուլում իրենք էլ այնտեղից ցուցումներ են տալիս, թե ինչպես դատարաններն այս գործը խախտումներով անցկացնեն, նորից դատապարտեն:

Իհարկե, իմ պաշտպանյալն արդեն չի կրում պատիժը, որովհետև արդեն կարծես թե կրել է, բայց երևում է վերահաստատում են այն դատավճռի ճիշտ լինելը: Ինչո՞ւ: Որովհետև եթե մեր դատարանները Միշա Հարությունյանին հիմա արդարացնեն, Միշա Հարությունյանը 4, 5 տարի անօրինական կերպով մեղադրվել է և գտնվել կալանքի տակ, և այդ 4, 5 տարվա վնասների հատուցման հարցն է առաջանալու: Եվ իրենք ամեն ինչ անում են, որ այդ հարցը չառաջանա…

Այսօր ամեն ատյանում դատական ակտերը թելադրվում են, եթե գործը քիչ թե շատ հնչեղություն ունի, Վճռաբեկ դատարանից ուղղակիորեն, բայց երբ որ գործը հասնում է Վճռաբեկ դատարան, այն խուսափում է այդ գործով որևէ որոշում կայացնել և վերադարձնում է բողոքները, որպեսզի եթե հետագայում որևէ մեկի գլխին կոտրվի Եվրոպական դատարանից, դա իրենք չլինեն: Իրենք դա կարգավորում են, բայց իրենք հետագայում պատասխանատվությունից խույս են տալիս…», ինչպես դա եղավ հենց այս գործով` կուժն ու կուլան կոտրվեց առաջին ատյանի դատավոր Լեռնիկ Աթանյանի գլխին ու գրպանին, ով նշել էր, որ բռնությունները Միշա Հարությունյանի նկատմամբ կատարվել են ճշմարտությունը պարզելու համար:

Բայց չէ՞ որ դա Վերաքննիչն ու Վճռաբեկն էին թողել ուժի մեջ, ինչը նկատել էին Եվրոպական դատարանի դատավորները:

Է.Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում