Tuesday, 07 05 2024
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ

Արցախի խնդիրն այլ լուծման ձևակերպմամբ, ՀՅԴ-ի համար բացարձակապես անընդունելի է. Աղվան Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքին արդեն իսկ տարբեր գնահատականներ տրվեցին: Մի մասը համարեց, որ լռությունն այդտեղ ամենաճիշտ պատասխանն էր, մյուսները կարծում են, որ ամեն դեպքում ելքեր կային: Ի՞նչ ելքեր կային:

 – Նախագահն իր ելույթում Աստանայում որոշ շեշտադրումներ է արել, որոնք, կարծում եմ, կարևոր է, որ մեր հանրությունը բացի և ստանա համապատասխան մեկնաբանություններ: Խոսքն այն մասին է, որ նախագահը շեշտում է, թե՝ քանի որ Հայաստանում և գործարարները, և հանրությունը սպասում են իրենց հուզող հարցերի պատասխաններին, որպեսզի կարողանան 2015 թվականի հունվարի մեկին արդեն ներգրավված լինել, այս հարցերի պատասխանն իսկապես կարևոր է: Կարծում եմ՝ իշխանությունները պետք է այս հարցում հանրության հետ շատ ավելի բաց աշխատեն և տեղեկացնեն իրական գործընթացների վերաբերյալ: Սա՝ մեկ: Երկրորդը՝ այն, ինչ բարձրացրեց Ղազախստանի նախագահը, իրականում որևէ հիմնավորվածություն չուներ: Մենք Առևտրի համաշխարհային կազմակերպություն ենք մտել, բայց դա որևէ սահմանի հարց չի արձանագրել, և այդ ամբողջ ընթացքում՝ արդեն մոտ տասը տարի, մենք շարունակում ենք միասնական տնտեսական տարածք լինել Ղարաբաղի հետ, և որևէ սահմանային անցակետի մասին երբեք խոսակցություն չի եղել: Նույնը վերաբերում է նաև ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերին, այստեղ ևս որևէ հարց գոյություն չունի: Մեզ համար միանշանակ է՝ ցանկացած բազմակողմ միավորման, համագործակցության պարագայում բացառված է Հայաստանի և ԼՂ միջև անցակետի կամ արգելապատնեշի տեղադրումը: Մենք եղել ենք և շարունակելու ենք մնալ միասնական տնտեսական տարածք: Սա պետք է ամրագրվի, և սա հստակ պիտի մեր իշխանությունները հայտարարեն, այդ թվում՝ բոլոր այս կարգի համախումբների ժամանակ: Կարո՞ղ էր հանրապետության նախագահը արձագանքել: Թերևս կարող էր: Առնվազն կարող էր ասել, որ Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանի նախագահի նամակը այս ֆորմատում քննարկելու հարց չէ, Ադրբեջանն այս միավորման մեջ մտնելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ պնդամ է, և իր դիրքորոշումները այս կարգով ճիշտ չէ քննարկել, բայց գլխավորը դա չէ, գլխավորն այն է, որ հստակ, վերջնականապես մեր գործընկերները պիտի հասկանան՝ բացառված է Հայաստանի ու Արցախի միջև արգելապատնեշներ ստեղծել:

– Այդուհանդերձ, խնդրահարույց հարցեր կան, որոնց մասին բարձրաձայնում են: Եթե պարզ դառնա, որ դրանք այն հարցերն են, որոնք կարող են արգելք հանդիսանալ մեր՝ այդ միությանն անդամակցման ճանապարհին…

– Հանրապետության նախագահը նույն իր ելույթի մեջ ասում է, որ մնացել են երկու-երեք հարցեր, որոնց հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել և որոշել: Որքան ես հասկանում եմ՝ սրանք վերաբերում են բոլորովին այլ խնդիրների, զուտ տնտեսական հարցերի, բայց եթե հանկարծ այս հարցը՝ Արցախի խնդիրը, կփորձեն ձևակերպել այլ լուծումով, դա, բնականաբար, Դաշնակցության համար բացարձակապես անընդունելի կլինի, վստահ եմ՝ մեր ժողովրդի գերակշիռ մասի համար անընդունելի կլինի:

 – Եթե նախագահը որոշում կայացնի չգնալ այդ քայլին՝ չանդամակցել այս միությանը, քաղաքական մյուս ուժերը կսատարե՞ն նրան:

 – Եկեք եթե-ներով չխոսենք: Ես վստահ եմ, որ եթե հարցը կդրվի այն սրությամբ, որ հստակ պիտի ամրագրվի Արցախի և Հայաստանի բաժանումը, Հայաստանի որևէ իշխանություն չի կարող նման քայլի գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում