Իշխանուհի Շարլենը և Ալբերտ II իշխանը սպասում են իրենց առաջնեկին: Լուրը հայտնել են Մոնակոյի արքայական պալատում այսօր կեսօրին, գրում է Spletnik.ru-ն:
«Ալբերտ II իշխանը և իշխանուհի Շարլենը շատ ուրախ են հայտարարել, որ իրենց կյանքում երջանիկ իրադարձություն է սպասվում: Ծննդաբերությունը տեղի կունենա այս տարվա վերջին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Շարլեն Ուիթսթոքը Ալբերտ II-ի հետ ամուսնացել է 2011թ. հունիսի 1-ին: Նրա համար այս երեխան առաջինը կլինի, իսկ Ալբերտի համար` երրորդը:










































