Բելգիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան, ով 3 տարի վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկո»-ում, բազմիցս հայտնել է, որ ցանկանում է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում: Սակայն այժմ դարպասապահը սկսել է մտածել տեղափոխության մասին:
«Աշխարհի առաջնության ավարտից հետո կխոսենք «Չելսի»-ի ղեկավարների հետ: Լավ եմ զգում «Ատլետիկո»-ում, հաճույքով եմ ապրում Մադրիդում, բայց երբեմն պետք է մտածել նաև կարիերայում առաջընթաց ունենալու մասին:
Տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի: Իսկ առայժմ մտածում եմ աշխարհի առաջնության մասին»,- ասել է Կուրտուան:








































