Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն իր կարծիքոն է հայտնել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք` Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն բաց կթողնի ազգային թիմի` Հունաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը:
«Մենք չունենք ժամանակային որևէ սահմանափակում Քրիշտիանուի վերադարձի կապակցությամբ: Կարևորը նրա առողջությունն է: ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն` մինչև հունիսի 15-ը կարող ենք փոփոխություններ կատարել թիմի կազմում: Այնուհետև նման հնարավորություն չենք ունենա»,- ասել է Բենտուն:









































