Saturday, 27 06 2026
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Եթե փողոց դուրս գալ, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով»

«Հրաշալի քառյակի» մաս կազմող երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը» և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, մնում են իրենց նախկին դիրքորոշման՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում:

Հայտնի է նաև, որ քառյակը նախատեսում է հանրահավաքներ անել ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում: Թեպետ հանրահավաքների օրակարգն առայժմ հայտնի չէ, այդուհանդերձ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը քառյակի նիստերից  հետո նախկինում լրագրողներին ասել էր, որ դրանք կլինեն հանրությանը մտահոգող խնդիրների վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամները, սակայն, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը պետք է լինի հանրահավաքներ անցկացնելու կարևոր նախապայմաններից մեկը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ, Աբովյանի ՀԱԿ կառույցի ղեկավար Գրիգոր Ոսկերչյանն ասաց, որ կառավարության փոփոխությունը դրական և ոչ մի արդյունքի բերել չի կարող, և Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, իսկ այդ համակարգային փոփոխությունները հնարավոր են միայն ամբողջական իշխանափոխության դեպքում․«Եթե նույն Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մնալու է իշխանության, նույնիսկ իրենց անկեղծ ցանկության դեպքում որևէ լուրջ փոփոխություն անել չեն կարող:

Երբ 2008-2009 թթ. բանտում էի գտնվում, այս նույն իշխանությունից ավելի մեծ հույսեր ունեի, քան այսօր, բայց տարիները ցույց տվեցին, որ այդ մարդիկ չեն կարողանում: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե ինչ շահեր ունեն. փաստը մնում է փաստ՝ այս իշխանություններն անընդունակ են դրական փոփոխություններ իրականացնել, ես նույնիսկ չեմ էլ խոսում այն մասին, թե ինչ որակներ ունեն կառավարության անդամները։ Կառավարության առանձին անդամներ կարող են շատ լավ որակներ ունենալ՝ մասնագիտական, ինտելեկտուալ, բայց դրանք հետին պլանի հարցեր են, հետևաբար պետք է դնել ամբողջական իշխանափոխության հարց»,- տեսակետ հայտնեց Ոսկերչյանը:

Նրա խոսքով՝ մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծումները հնարավոր են միմիայն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հեռանալով:

Մենք հետաքրքվեցինք, թե արդյոք նահանջ չի՞ լինի ընդդիմության կողմից, եթե դուրս գան փողոց՝ առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի, փոխանակ կառավարության հրաժարականից հետո նախագահի  հրաժարական պահանջեին:«Ես մանրամասն տեղյակ չեմ, թե ինչ օրակարգով են հանրահավաքներ հրավիրվում,  բայց կարծում եմ՝ հնարավոր չէ: Եթե հանրահավաքային շարժումը սկսվեց, ապա ամբողջական իշխանափոխության խնդիրներից խուսափել հնարավոր չէ: Դահասունացած է ամբողջ հանրության մեջ, հանրությունն ինքը այդ պահանջը կդնի  հանրահավաք նախաձեռնած ուժերի առջև»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Հարցինի պատասխան, թե հույս ունի՞, որ քառյակի մաս կազմող երկու ուժերն էլ վերջիվերջո կպահանջեն Ս․Սարգսյանի հրաժարականը, Գրիգոր Ոսկերչյանն ասաց․«Գուցե դա իմ ցանկությունն է, բայց կարծում եմ, որ այլ տրամաբանական խնդիրայսօր դնել հնարավոր չէ, մնացածը երկրորդական բնույթի են և հիմնական խնդիրներից շեղող»:

Դիտարկմանըի պատասխան, թե փողոցպետք է դուրս գալ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջո՞վ, Ոսկերչյանը ասաց․«Իմ տեսակետն այդպիսին է: Նա նույնիսկ ի վիճակի չեղավ ԵՏՄ ստեղծման պայմանագրի ստորագրման ժամանակ պատասխանել Նազարբաևին»:

ՀՀՇ նախկին անդամ և Աշտարակի տարածքային խորհրդի նախագահ, ՀԱԿ համակիր Արարատ Մորիկյանը ևս կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, և հանրահավաքներ պետք է անել հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:

«Ընդդիմությունը օր առաջ պետք է ոտքի կանգնի, սրանց Հայաստանից դուրս հանի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ քառյակի մաս կազմող ուժերից երկուսը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեն դնում, Մորիկյանը պատասխանեց․«Ես դրան սովորական եմ նայում, որովհետև այդ ուժերը միշտ էլ նախագահի հրաժարականի պահանջ  չեն դրել: Ոնց որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում՝ նրանց պետք է պոկել իշխանությունից և բերել ընդդիմադիր դաշտ: Համենայնդեպս, իրենք էլհասկանում են, որ անհնար է այս կերպ շարունակել»:

Նա ընդգծեց, որ մարզերում խնդիրներն ավելի շատ են, քան Երևանում, և այնտեղ հանրության դժգոհությունը իշխող վարչակարագի հանդեպ շատ ավելի մեծ է: «Ես ողջունում եմ նրանց նախաձեռնությունը: Առայժմ ոչ մեկի հետ չենք հանդիպել,այդ մարդկանց դեմքով էլ չեմ ճանաչում՝ մյուս կուսակցություններից, բայց քննարկում, խորհրդակցություն առայժմ չի եղել: Իսկ մնացած ուժերը եթե չեն դնում Սերժ Սարգսյանի  հրաժարականի պահանջ, ուրեմն կդնեն, եթե չդնեն, ուրեմն շատ կսխալվեն. ուրիշ ձև, ուրիշ ելք չկա: Նրանց բոլորին ոչ թե պետք է հեռացնել այս երկրից, այլ դատել՝ Սերժ Սարգսյան, Քոչարյան, Երվանդ Զախարյան, Մուկ կատու․․․»,- եզրափակեց Արարատ Մորիկյանը:

 

Լուսանկարը՝ Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում