EuropaCalcio-ի տեղեկությունների համաձայն` «Լացիո»-ի նախագահ Կլաուդիո Լոտիտոն մտադիր է ակումբ հրավիրել Կլարենս Զեդորֆին, եթե վերջինս հեռացվի «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Նշվում է, որ Լոտիտոն և Զեդորֆը արդեն հանդիպում են ունեցել` մասնագետի ապագայի վերաբերյալ որոշ հարցեր քննարկելու նպատակով:
Հավելենք, որ «ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է Ֆիլիպո Ինձագին:








































