Իսպանիայի հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտնել է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը դարձյալ նվաճելու մեծ ցանկություն ունի:
«Մեծ ոգևորությամբ եմ սպասում աշխարհի առաջնության մեկնարկին: Մենք արդեն գիտենք, թե ինչ է նշանակում հաջողության հասնել այսպիսի մրցաշարում:
Ցանկանում եմ կրկնել մեր նվաճումը: Հենց այդ գաղափարով ենք մոտենում Մունդիալի մեկնարկին»,- ասել է դարպասապահը:








































