Իսրայելական զինված ուժերը մոտ 40 տարի անց առաջին անգամ կրակ են բացել Սիրիայի տարածքի վրա:
Կրակը «զգուշացում» էր և պատասխան Սիրիայի տարածքից Գոլանի բարձունքում տեղակայված իսրայելական ռազմական բազայի գնդակոծմանը:
Ամենայն հավանականությամբ, սիրիացի զինվորականների թիրախը իսրայելական բազան չի եղել. նրանք կրակ են բացել Սիրիայի հարավում ապստամբների դիրքերի վրա: Ոչ իսրայելական, և ոչ էլ սիրիական կողմերը զոհերի կամ տուժածների մասին չեն տեղեկացնում:
Ապստամբների և Բաշար Ասադի զորքի միջև կռիվներ են մղվում նաև երկրի հյուսիսում՝ թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ: Թուրքական բանակը բազմիցս պատասխանել է սիրիական տարածքից ականներով հարվածներին:









































