BBC-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ լորդ Պատենը հանդես է եկել հայտարարությամբ, որ ընկերությունը ղեկավարության լիամասշտաբ բարեփոխումների կարիք ունի:
Պատենի խոսքով՝ ինքը մտադիր է մնալ իր պաշտոնին, որպեսզի վերականգնի հասարակության և ընկերության վստահությունը: Նա նաև հավելել է, որ նոր գլխավոր տնօրենը կնշանակվի արդեն առաջիկա օրերին:
Ինչպես հայտարարել է Պատենը՝ ինքը սպասում է, որ այդ ճգնաժամի արդյունքում BBC-ն կվերափոխվի:
Ջորջ Էնթուիսլը հրաժարական է տվել` ստանձնելով Newsnight հաղորդման պատասխանատվությունը, որի ընթացքում նախկին քաղաքական գործչին մեղադրել են մանկապղծության համար` թեև հենց հաղորդման ընթացքում նրա անունը չեն հնչեցրել:









































