ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հույս ունի, որ Մերձբալթիկայում դաշինքի ներկայության ուժեղացման մասին որոշումները կընդունվեն սեպտեմբերին Ուելսում կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին նա հայտարարել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, գրում է Ria Novosti-ն:
«Ես չեմ կասկածում, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի դաշինքի ողջ տարածքւմ ՆԱՏՕ-ի ավելի տեսանելի ներկայություն ապահովել: Ես հույս ունեմ, որ գագաթնաժողովին մենք կկարողանանք ընդունել գործողությունների ծրագիր մեր պատրաստականությունն ու արձագանքման ունակությունը ընդլայնելու նպատակով»,- ասել է Ռասմուսենը:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի «կապված ռուսական ժամանակակից ուժերի աճի հետ, որոնք քաղաքական լուծման դեպքում պատրաստ են գործել մի քանի ժամվա ընթացքում»:











































