Ավստրալիայից Աֆրիկա կվերադառնա այն դիմանկարը, որի հեղինակությունն ավելի վաղ վերագրվում էր Վան Գոգին, հայտնում է BBC-ն: Սա կլինի առաջին դեպքը, երբ «դեգեներատիվ» արվետսի նմուշը, որը մի ժամանակ բռնագրավել են նացիստները, Ավստրալիան կվերադարձնի:
Մելբուռնի Վիկտորիայի ազգային թանգարանը համաձայնել է, որ անհայտ հեղինակի «Տղամարդու գլուխը» կտավը, որը 74 տարի պատկանել է պատկերասրահին, իրականում պատկանում է հարավաֆրիկացի 2 քույրերի՝ նկարի նախորդ տիրոջ՝ հրեա արդյունաբերող Ռիչարդ Սեմելի սերունդներին:
Նացիստները Սեմելին ստիպել են նկարը վաճառել Ամստերդամում 1933 թվականին, երբ նրա հավաքածուն ուժով խլել են:







































