ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշխաբադում նոյեմբերի 21-ին: Այս մասին հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
«Թուրքմենստանի առաջարկով որոշում է կայացվել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը անցկացնել Աշխաբադում նոյեմբերի 21-ին»,- ասել է Լեբեդևը:








































