The Telegraph-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է ձեռք բերել «Արսենալ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոթի տրանսֆերային իրավունքները:
Ըստ աղբյուրի՝ «արիստոկրատներ»-ը պատրաստ են ոչ միայն լավ պայմանագիր առաջարկել Ուոլքոթին, այլև թույլ տալ հանդես գալ հարձակման եզրում, որն Արսեն Վենգերը թույլ չի տալիս Թեոյին:







































