Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեի ծառայություններով:
Կատալոնական ակումբը պատրաստվում է Իսպանիայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց 30 մլն եվրո առաջարկել: Այս մասին գրում է Sport.es-ը:
Կոկեի տրանսֆերի պարագայում «Ատլետիկո»-ն կփորձի հրավիրել «Սևիլիա»-ի և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտըպան Իվան Ռակիտիչին:
Կոկեի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































