Հայտնի դարձան ATP-ի՝ Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի մրցակից զույգերի անունները: Նշենք, որ խաղերը տեղի են ունենալու նոյեմբերի 11-ին:
Սկզբունքն այսպես է. A խմբից առաջին տեղով կիսաեզրափակիչ դուրս եկած թենիսիստը խաղում է B խմբից երկրորդ տեղով կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած թենիսիստի դեմ և հակառակը:
Այդպիսով՝ Ֆեդերերը խաղում է Էնդի Մարեյի հետ, իսկ Նովակ Ջոկովիչը՝ Խուան-Մարտին դել Պոտրոյի:






































