Ամերիկյան Apple կորպորացիան թայվանական HTC-ի հետ կնքել է 10 տարի ժամկետով լիցենզիոն համաձայնագիր՝ խուսափելով արտոնագրերի հետ կապված դատական վեճերից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պայմանավորվածությունից մանրամասներ չեն հաղորդվում:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ կորպորացիաներին հաջողվեց ձեռք բերել փոխընդունելի համաձայնություն և հրաժարվել դատական վեճերից: «Մենք կշարունակենք մեր ուշադրությունը կենտրոնացնել նորարարությունների վրա»,- ասել է նա:
HTC-ն հայտնվել էր Google-ին պատկանող Android օպերացիոն համակարգը կիրառող ընկերություների թվում, որոնց դեմ Apple-ը արտոնագրային խախտումների վերաբերյալ հայցեր էր ներկայացրել: Ամերիկյան կորպորացիան, որն արտադրում է iPhone և iPad սարքերը, պնդում է, որ մրցակիցները օգտագործում են իր տեխնոլոգիաները` փորձելով խաբել սպառողներին` իրենց ապրանքները վաճառելով Apple-ի արտադրանքի փոխարեն:










































