Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երկուշաբթի Փարիզի արեւելքում 1,5 տարեկան մի աղջնակ, միայնակ մնալով տանը քույերի հետ, բարձրացել է պատուհանագոգին եւ վայր ընկել 8-րդ հարկից: Ներքեւում կանգնած մի տղամարդ նկատել է, որ աղջիկը հայտնվել է պատուհանի մոտ եւ վայր ընկել` հայտնվելով սրճարանի փափուկ ծածկի վրա: Առանց որեւէ լուրջ վնասվածքների՝ երեխային հանձնել են ծնողներին:








































