Վիդեոհոսթինգում ամուսնական զույգը տեղադրել է իրենց փոքրիկի առաջին ծիծաղի մասին տեսանյութ:
Երեխան 3-ամսական է: Հայրիկի գրկին գտնվելով՝ նա ծիծաղով է արձագանքում նրա ասածներին, երբեմն լրջանում՝ նրա դեմքի արտահայտությունից փորձելով կռահել, թե ինչպես արձագանքել ասվածին:
Այսօր համացանցում հայտնված տեսանյութն արդեն կես միլիոնից ավելի դիտում է ունեցել:











































