Չինաստանի հարավում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է նվազագույնը 29 մարդ՝ հայտնում է «Սինհուան»: Նրանցից 5-ի վիճակը ծանր է:
Մայիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յունան նահանգի Ինցզյան շրջանում՝ Մյանմայի սահմանին:










































