Արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ամերիկյան փորձագետ Արիել Քոենը Բարաք Օբամայի հաղթանակը բացատրել է նախընտրական շրջանում նրա «սեքսուալությամբ»։ Իսկ Միթ Ռոմնին, ըստ նրա, փողկապով «չոր մենեջերի» տեսք է ունեցել և զգացմունքներ չի առաջացրել:
Մասնագետի կարծիքով՝ Օբաման շատ ձայներ է ստացել երիտասարդների և ներգաղթյալների նկատմամբ լոյալության շնորհիվ՝ այն դեպքում, երբ Ռոմնին կոշտ է արտահայտվել ներգաղթյալների կարգավիճակի օրինականացման մասին: Օբաման «ամերիկյան երազանքն» օրենքի է վերածել` թույլ տալով օրինական ներգաղթյալների երեխաներին սովորել քոլեջներում, համասեռամոլներին ծառայել բանակում և օրինականացնելով մարիխուանան որոշ նահանգներում: Այս ամենը նրան հավելյալ միավորներ են բերել՝ ի տարբերություն Ռոմնիի, որն իր դավանանքի պատճառով նման բաներին դեմ է եղել:







































