«ՀԺ»-ն գրում է. «Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին երկու օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունը ոչ ՀՀ կառավարությունից և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն շտապում պաշտոնապես հաստատել և ոչ էլ հերքել:
Իսկ տեղեկությունը հետևյալն էր՝ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ նպատակով են հանդիպել Քոչարյանն ու Աբրահամյանը, հայտնի չէ:
Նախօրեից Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրել էինք հաստատել կամ հերքել տեղեկությունը, բայց երեկ ևս պատասխան այդպես էլ չստացանք:
Նույն հարցով երեկ դիմեցինք նաև կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Այստեղից ևս երեկվա դրությամբ պատասխան չկար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































