Բրիտանացի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը հերքել է շշուկներն իր հերթական հղիության մասին՝ ամուսնու հետ մի-մի բաժակ վիսկի խմելով, տեղեկացնում է բրիտանական The Sun տաբլոիդը։
Արքայազն ու արքայադուստրը որոշել են ալկոհոլ համտեսել շոտլանդական Փերթշիր քաղաքի լիկյորի-օղու գործարան (որտեղ արտադրվում է The Famous Grouse վիսկին) կատարած այցի ժամանակ։
Այսպիսով, հերքվել է բրիտանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե Քեմբրիջի դքսուհին հղի է և սպասում է երկվորյակի։






































