Գազայի հատվածում Իսրայելի ուժերի հետ բախման հետևանքով ոչնչացվել է 5, վիրավորվել 30 պաղեստինցի գրոհային: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով միջադեպի պաղեստինցի ականատեսներին:
Նրանց տեղեկություններով` ծայրահեղականները հակատանկային հրթիռ են արձակել իսրայելական պարեկային մեքենայի ուղղությամբ, որն այրվել է: Դրանից հետո իսրայելցի զինվորականները կրակ են բացել: Ցամաքային ուժերին օգնության են եկել նաև մարտական ուղղաթիռներ:
Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:










































