Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պաշտպանության ոլորտում ստորագրել են համագործակցության պայմանագիր: Այս մասին հաղորդում է BBC-ն: Առաջին համաձայնագիրը վերաբերում է ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների` այդ թվում եւ ավիակիրների համատեղ օգտագործմանը: Բացի այդ, նաև ենթադրվում է համագործակցություն անօդաչու թռչող սարքերի և համակարգերի կատարելագործման ուղղությամբ: Աղբյուրի փոխանցմամբ, երկրորդ պայմանագրի համաձայն, նախատեսվում է ստեղծել միասնական միջուկային կենտրոն, որտեղ երկու երկրների գիտնականները կկարողանան աշխատել միջուկային սպառազինության ստեղծման և թեստավորման վրա: Պայմանագրով նախատեսված է նաև, որ երկու երկրներն էլ պետք է կրճատեն իրենց ռազմական ծախսերը՝ չվնասելով իրենց պաշտպանունակությանը: