Apple-ն ունի կլորավուն անկյուններով iPad-ի նմանվող դիվայս: Խոսքը US D627,777 պատենտի մասին է: Հիմա ընկերությունը ստացել է ևս մեկ` ավելի պարզ պատենտ` US D670,286: Պատենտը ներկայացվել է այս շաբաթ` նոյեմբերի 6-ին: Պատենտավորված դիզյանի հիմքում ընկած են 8 սխեմաները, որոնցում պատկերված է բարակ ուղղանկյուն դիվայսը` կլորացված անկյուններով, որը նման է iPad-ին: Ահա այն:
Այս անգամ պատենտավորվել են սարքի եզրագծերը: Պատենտը պաշտպանում է կլորավուն անկյուններով սովորական ուղղանկյունը:
Դիզայնի նախորդ պատենտն ավելի մանրամասն էր, նկարագրում էր iPad.-ի ելուստներն ու երեսակները: