Վլադիմիր Կլիչկոն պատրաստվում է առաջին անգամ հայր դառնալ: Նրա հարսնացու Հայդեն Պանետտերին հղի է: Այդ լուրը հաղորդել է արևմտյան մամուլը:
Վլադիմիր Կլիչկոյի հոլիվուդյան հարսնացուն երեխայի է սպասում: Եվ դա հերթական բամբասանք չէ՝ ըստ US Weekly-ի: Դերասանուհու վիճակի մասին տեղեկությունը հաղորդել է նրա մտերիմ ընկերուհին:
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ հղիության շնորհիվ Կլիչկոն վերջապես որոշել է ամուսնանալ: Ավելին, աղջիկն արդեն մտերմացել է նրա հարազատների հետ ու իրեն համարում է ընտանիքի անդամ:











































