Հորդառատ անձրևներն ուժեղ հեղեղումներ են առաջացրել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Մի քանի ժամվա ընթացքում քաղաքը հայտնվել է ջրի տակ: Հեղեղվել են շինությունների առաջին հարկերը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի և մետրոյի աշխատանքը: Իրավիճակն ավելի է բարդացրել կոմունալ ծառայությունների աշխատողների գործադուլը: Արդեն մեկ շաբաթ է` բնակելի թաղամասերից աղբահանություն չի կատարվում:
Իշխանությունները խոստացել են հետևանքները վերացնել մոտ ժամանակներս, սակայն բնակիչներն այդքան էլ լավատես չեն: Նրանք կասկածում են, որ կառավարությունը փոխհատուցում կվճարի իրենց:










































