Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է Նորմանդիայում հակահիտլերյան կոալիցիայի զորքերի իջեցման 70 ամյակը նշելու արարողությանը:
Նշվում է, որ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու քաղաքական գործիչների միջև: «Նախագահը ֆրանսիացի ժողովրդի անունից շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին արդեն առաջին փուլում ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է Ելիսեյան պալատի մամլո ասուլիսում:
«Ֆրանսիայի նախագահն Ուկրաինայի նախագահին կոչ է արել սկսել այն քաղաքական և տնտեսական բարեփոխումները, որոնց սպասում է ուկրաինացի ժողովուրդը»,- հայտնել են Ելիսեյան պալատում: