Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Ի՞նչ գիտեր Լուցիուս Կատիլինան, որ չգիտի Սերժ Սարգսյանը

Ավելի քան երկու հազար տարի առաջ հռոմեացի հայտնի քաղաքական գործիչ Լուցիուս Կատիլինան կոնսուլական ընտրությունների ճառերից մեկում մի շատ պատկերավոր օրինակ բերեց. «Այս պետությունը երկու մարմին ունի. մեկը թույլ` թույլ գլխով, իսկ մյուսն ուժեղ, բայց առանց գլխի: Այս երկրորդը կարող է իր գլուխն ունենալ, քանի դեռ ես կենդանի եմ»:

Մի քանի օր առաջ, նախագահ Ս. Սարգսյանը ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ ասաց. «Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը` անհրաժեշտ է և աջը, և ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում, պարզապես մարդը դառնում է անդամալույծ: Հանրապետականը մեր պետության համար նման հեռանկար թույլ չի տա»:

Ի՞նչ գիտեր Լուցիուս Կատիլինան, որ չգիտի Սերժ Սարգսյանը:

Այժմ փորձենք հասկանալ, թե հանրապետականը ի՞նչ չի թույլ տա և ինչպե՞ս: Զարգացած ժողովրդավարական երկրներում, իշխանությունը ստեղծում է քաղաքական պայքարի ազատ և մրցակցային դաշտ և երաշխավորում ընդդիմության անվտանգությունը: Նման երկրներում քաղաքականությունը հիմնվում է զսպումների և հակակշիռների սկզբունքի վրա։ Ընդդիմությունը դառնում է զսպաշապիկ իշխանության հնարավոր չարաշահումների համար և հասարակությանն առաջարկում քաղաքական այլընտրանքներ: Քաղաքական պայքարի այս մոդելի հիմնարար երաշխիքը իշխանափոխությունն է ազատ ընտրությունների միջոցով: Իշխանությունը, ընդդիմության համար ստեղծելով գործունեության ազատ և ապահով դաշտ, միաժամանակ այդ դաշտը ստեղծում է իր իսկ համար, քանզի հաջորդ ընտրությունների արդյունքում ինքը կարող է դառնալ ընդդիմություն: Այսինքն՝ իշխանությունը պոտենցիալ ընդդիմություն է:

Իսկ կարո՞ղ է արդյոք այս մոդելն աշխատել ոչ ժողովրդավարական և ավտորիտար պետություններում: Իհարկե ո՛չ: Այսպիսի երկրներում իշխանության գլխավոր նպատակը սեփական իշխանության պահպանումն է, ուստի նա պետք ստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ անհնար կլինի հակակշռել և վիճարկել սեփական իշխանությունը: Իշխանությունն իրեն որևէ կերպ չի նույնականացնում ընդդիության հետ` ոչ ներկայում և ոչ էլ ապագայի հեռանկարում: Հայաստանը հենց այսպիսի պետություն է, և նախագահի հայտարարությունը ընդդիմության մասին պետք է դիտարկել այս համատեքստում: Այս իմաստով իշխանության և ընդդիմության պայքարը Հայաստանում ընթանում է բավական հետաքրքիր տրամաբանությամբ: Դա «համագործակցային պայքար» է, որը մեծ հաշվով ձեռնտու է և իշխանությանը, և ընդդիմությանը: Հատկապես հետաքրքիր է ընդդիմության գործունեությունը, որն այժմ իրեն նույնականացնում է ոչ իշխանական ուժ հասկացության հետ: Բայց ի՞նչ է դա նշանակում:

Անգլիական քաղաքական համակարգում գոյություն ունի Loyal opposition հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «հավատարիմ ընդդիմություն»: Սրանք այն ոչ իշխանական կուսակցություններն են (non-governing parties), որոնք ընդդիմանում են ընթացիկ կառավարության քաղաքականությանը, բայց չեն վիճարկում բարձրագույն իշխանության լեգիտիմությունը: Ընդդիմության այս տեսակն առաջացել է Անգլիայում 17-18-րդ դարերում, երբ քաղաքական խմբավորումների կողմից թագավորի իշխանության վիճարկումը կարող էր բերել նրանց համար ծանր հետևանքների` հետապնդումներ, ձերբակալություններ, մահապատիժ: Ուստի քաղաքական ուժն իրեն համարում էր ընդդիմություն կառավարությանը, իսկ թագավորին` մնում հավատարիմ: Այստեղից էլ գալիս է loyal oppisition – հավատարիմ ընդդիմություն անվանումը: Նրանց նաև կոչում էին King’s party (թագավորի կուսակցություն):

Ահա թե ինչ է նշանակում ոչ իշխանական ուժ, և Հայաստանի ոչ իշխանական ուժերն իրենցից ներկայացնում են հավատարիմ ընդդիմություն: Նրանք ընդդիմանում են կառավարության (նախկին) գործունեությանը և մի շարք այլ երկրորդական խնդիրների, սակայն չեն վիճարկում նախագահի իշխանությունը: Եվ այստեղ գոյություն ունի ընդհանուր կոմպրոմիս: Ուստի նախագահն իսկապես ճիշտ է ասում` նրանք նման են մարմնի երկու ձեռքերի, որոնք պետք է համագործակցեն միմյանց հետ համաչափ, և Հանրապետականը թույլ չի տա որևէ խեղում:

Փաստորեն, եթե ձեռքերը իշխանությունն ու ընդիմությունն են, ապա ենթադրվում է, որ մարմինն էլ ժողովուրդն է: Իսկ ի՞նչ օգուտ են տալիս այդ ձեռքերը մարմնին: Ձեռքերն իրենք իրենցով ոչինչ են, քանի դեռ չկա ամենից գլխավորը, որի մասին մոռացել էր Սերժ Սարգսյանը, և որի մասին գիտեր ավելի քան երկու հազար տարի առաջ Լուցիուս Կատիլինան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում