Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ժամանակ է պետք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման համար: Պորոշենկոն իր խնդրանքը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին և Հերման վան Ռոմփեյին ներկայացրել է մայիսի 26-ին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը` վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին:
Պորոշենկոն չի տատանվում ընտրության հարցում: Աղբյուրների խոսքերով` նա ԵՄ-ին կտեղեկացնի, երբ պատրաստ լինի ստորագրելուն: ԵՄ անդամները սպասում են, որ համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը կավարտվի առաջիկա մի քանի ամսում: