Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

«Ոչ մի բիզնեսում ներգրավված չեմ, թեման վաղուց փակված է». Գագիկ Խաչատրյան

Ինչպես հայտնի է՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սպառնացել է բացահայտել ձեռնարկատիրությամբ զբաղվող նախարարներին ու պաշտոնյաներին և նրանց հեռացնել կառավարությունից, սակայն մինչ այժմ որևէ մեկին չի գտել:

«Առաջին լրատվական»-ն այսօր Սարդարապատի հուշահամալիրում ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե մտավախություն չունի՞, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի վերջո կարող է հայտնաբերել բիզնեսներ ունեցող նախարարների:

«Շատ հեշտ է գտնելը, եթե դրանք իրականում կան: Եթե չկան, դժվար կլինի գտնելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանը:

Մեր հարցին՝ իսկ Գագիկ Խաչատրյանն ինքը չունի՞ նման մտավախություն, որ վարչապետը կհայտնաբերի նաև իր բիզնեսները, ֆինանսների նախարարն այսպես պատասխանեց. «Իհարկե, չունեմ: Այդ թեման վաղուց փակված է. որ կարողանայիք, կգտնեիք: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, որ գտնեք»:

Մեր հակադարձմանը, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք ընկերություններ կապվում են նրա անվան հետ (օրինակ՝ «Յուքոմ», «Ապեյրոն», «Մեգա ֆուդ», «Մեգասպորտ», «Երևան մոլ» և այլն), Խաչատրյանն ասաց. «Քանի՞ տարի կարելի է դրա մասին խոսել ու պատասխանել: Մենք գիտենք՝ շրջանառողներին էլ, նպատակն էլ: Մենք շատ հանգիստ ու ազատ ենք մեր գործողությունների մեջ, և դա մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ: Մեզ հետաքրքիր է ցանկացած բիզնեսի հարկային-մաքսային հետագիծը»:

Մեր հստակեցմանը, թե նա այդպիսով ուզում է ասել, որ ինքը որևէ բիզնեսում ներգրավվա՞ծ չէ, բաժնետեր է՞լ չէ, Գ. Խաչատրյանն ասաց. «Ոչ մի բիզնես չունեմ, ոչ մի բիզնեսում ներգրավված չեմ»:

Մեր հարցին՝ իսկ Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքին պատկանող բիզնեսների մասին գիտի՞, ֆինանսների նախարարն ասաց «Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվել: Հ. Աբրահամյանը պատասխանել է այդ հարցին: Եվ կարծում եմ, որ այդ հարցով պետք է դիմել իրեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում