Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանից «Առաջին լրատվական»-ն այսօր հետաքրքրվեց՝ նախարարը համալիրի շենքի ճակատագրով մտահո՞գ է, արդյոք, և ի՞նչ լուծում է տեսնում.
«Պայմանագրին ես դեռ ծանոթ չեմ, բայց լսել եմ ճարտարապետների և հեղինակների մտահոգությունները և կիսում եմ այդ մտահոգությունները, այսինքն՝ մարզահամերգային համալիրն ինքը մեկ ամբողջական ավարտուն քանդակային կոմպոզիցիա է, և այդ փոփոխությունները արտաքին ծավալների մեջ և ներքին բովանդակության մեջ հնարավոր չեն: Երբ որ պայմանագրերին ծանոթանամ, կաշխատեմ՝ այդ դրույթն անպայման ամրագրվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը աճուրդի է հանել մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 19 մլրդ 35 մլն դրամ՝ մոտ 48 մլն դոլար: Ճարտարապետներն իրենց մտահոգությունն են հայտնում խնդրի վերաբերյալ: Համալիրի բարձրաքանդակի հեղինակ ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը նշել էր, որ ինքը համոզված չէ, որ նոր սեփականատերը հուշարձանի նշանակությունը չի փոխի և այն չի փչացնի:












































