ՄԱԿ Գլխավոր ասամբլեան (ԳԱ) պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման հարցը կքննարկի նոյեմբերի վերջին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԳԱ համաժողովային վարչության սոցիալ-տնտեսական խորհրդի տնօրեն Իոն Բոթնարին:
Բոթնարի խոսքերով` նոյեմբերի 29-30-ին ՄԱԿ ԳԱ-ն կքննարկի Պաղեստինի հարցը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Նախօրեին Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացրել են բանաձև, որով, հավանաբար, Պաղեստինին կշնորհվի «պետություն-դիտորդի» կարգավիճակ ՄԱԿ-ում:
Նշենք, որ ներկա պահին պետական փաստաթղթերում Պաղեստինը նշվում է որպես «ոչ պետական կազմավորում»:









































