Ֆրանսիական «Լիլ»-ի բաժնետոմսերի ամենամեծ սեփականատերը՝ Միշել Սեյդուն, հայտարարել է, որ իրավաբանական ընկերություններից մեկին հանձնարարել է գտնել թիմի բաժնետոմսերի նոր գնորդ: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Հատկանշական է, որ Սեյդուն թիմի բաժնետոմսերի մեծ մասը ձեռք է բերել 2004 թվականին:
Նրա ղեկավարության ներքո ֆրանսիական թիմին հաջողվեց 50 տարվա դադարից հետո 2011 թվականին հռչակվել Ֆրանսիայի չեմպիոն:







































